среда, 15 августа 2012 г.

ԹԻԿՆՈՑԱՎՈՐ ՄՈՂԵՍԸ

ԹԻԿՆՈՑԱՎՈՐ ՄՈՂԵՍԸ

Մողեսը, որ ավազներում հարմար տեղ էր փնտրում ձվադրելու համար` վերջապես գտավ: Նա չոր ավազի մեջ խոր փոս փորելուց հետո, իր դրած  ձվերը արագ - արագ ծածկեց` վրա տալով ավազը:

-Լա՛վ է, որ  ոչ մեկը չտեսավ,- խլշած շուրջը նայեց դրանում համոզված մողեսը: Մի երկու ամիս համբերատար կսպասեմ, կհսկեմ ձվերս, որ թշնամի չմոտենա, հետո ինձ  նման  թիկնոցավոր մողեսիկներ կունենամ,- մտքում ուրախացավ նա:

Բայց դեռ չէր հասցրել  վրայից  թապ տալ ավազափոշին, երբ  խշխշոց լսեց` դեպի իրեն էր սողում մողեսակեր օձը:

-Վա՜յ ինձ, վա՜յ, այս սառնարյուն սողունն  ի՛նձ կուտի, ձվերի՛ս վերջն էլ կտա,- շփոթվեց, խառնվեց իրար թիկնոցավոր մողեսը: Իսկ օձը վստահորեն սողում էր դեպի որսը.

-Ի՜նչ լավ է, կարծես քաղցած չեմ մնալու,-  ինքնագոհ մտածելով:

-Թիկնոցավո՛ր, ուշքի արի,- ինքն իրեն գոտեպնդեց մողեսը: -Վախենալով  ո՛չ քեզ կփրկես, ո՛չ էլ քո ապագա սերնդին, ապա հնարամիտ եղիր, հնարքներ բանեցրու, բա ինչո՞ւ ես թիկնոցավոր,- որոշեց մողեսն ու ուռացրեց մաշկածալքերը:

Օձը շփոթված էր, աչքերին չէր հավատում:

-Հը՞, քիչ առաջ ոնց որ ուտելի լիներ, հիմա ահռելի երախ ունեցող հրեշ է: Իսկ եթե՞ հրեշ է, զգուշանալ է պետք,- վախեցավ մողեսակեր օձը: Դե եթե հրեշ է, լավ է պոչս  քաշեմ -հեռանամ նրանից,- վախեցած մտածեց ավազի վրա  գալար - գալար օղակվող օձը:

Թիկնոցավոր մողեսը չէր դադարում ուռեցնել մաշկածալքերը` պտտվելով տեղում, շուռ գալով աջուձախ, ցուցադրել իրեն, վախեցնելով  շփոթմունքից սառած օձին:

-Չէ՛, լավ է պոչս քաշեմ, հեռանամ սրանից,- որոշեց մողեսակեր օձն ու գնաց որս գտնելու:

-Ըհը՜ն, ստացվե՛ց, օձին կարողացա  վախեցնելով հեռացնել ձվերիցս,- արդեն հանգիստ շունչ քաշեց  թիկնոցավոր մողեսը ` համոզված, որ ինքը հրեշից էլ սարսափելի տեսք ուներ:

 



Комментариев нет:

Отправить комментарий