воскресенье, 15 июля 2012 г.

ՄՈՒԿ ՈՒ ԿԱՏՈՒ

Արի <մուկ ու կատու>  խաղանք,
Ես կատուն եմ,
Ինչքան պիտի սոված մնանք,
Մի բան ուտեմ:
Դե,շուտ փախիր,վազիր արագ,
Փորձեմ  բռնել,
Շատ եմ սիրում հաց ու կարագ`
Ու կաթ  խմել:
Հերթով փոխվենք`մուկ` թե կատու,
Խաղը տևի,
Պիտի ուտես հիմա էլ դու
Հացն ափսեի:
Ուտենք-խմենք,բան չմնա,
Որ մեծանանք,
Մուկը  կատվին  ընկերանա`
Հանգստանանք:

воскресенье, 8 июля 2012 г.

ՉՏԶԶԱՔ


Ցուլը դարձավ տիրակալ
Կանաչ բացատի,
Փարթամ խոտ, լճակ էլ կար`
Կեր,խմի- ապրի:
Մոտ չէր թողնում ոչ մեկին
Թե բացատ մտնեն,
Առնում էր սուր պոզերին
Գցում դես ու դեն:
Նապաստակ,այծ ու եղնիկ
Նայում են հեռվից,
Նա` մեծ, ու իրենք`փոքրիկ,
Նեղանան  ումից:
Ճանճն այդ մասին իմացավ`
-Չտզզաք,-ասաց,
Ճեղքեց օդն –առաջ անցավ
Աննկատ,կամաց:
Նստեց  ցուլի ճակատին`
Թե աչքը մտներ,
Ցուլի պոզերն ահագին
Դեռ պիտի պտտեր:
Բզզում տեղին-անտեղին
Ականջին ցուլի,-
-Որ դարձել է իր գերին`
Ու էլ ելք չունի:
Ցուլն հարվածեց պոզերով,
Կճղակով փորեց,
Ինչ արեց ուժի զոռով
Ճանճը չզոհվեց:
Թռավ նրա գլխից վեր,
Մեջքը տրորեց,
Ցուլը շատ էր վրդովել,
Ու ելք որոնեց:
Տրտինգ արեց-փախս տվեց
Ցուլը  բացատից,
Ճանճը նրան բաց թողեց `
Կշտացած  խաղից:






четверг, 5 июля 2012 г.

ՄԻ ՃԱՄՓՈՎ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ

Բադիկները  ինն  են,
Ձվից նոր են դուրս ելել,
Քաղցից ինչպես չնեղվեն,
Սոված օր են  գլորել:
-Իջեք ներքև,իմ ճուտեր,-
Կռնչում էր մայր բադը,-
Ձեզ պիտի տամ ես նվեր`
Կանաչ արտն ու լճակը:
Բադիկները լսեցին,
Խոստումները մայր բադի,
Փչակից  ցած նետվեցին`
-Ումն  է կանաչը արտի:
-Ումն է ջուրը լճակի,-
Հրմշտեցին մեկմեկու,-
Թող մայր բադը մտածի,
Ում տա` մեկ, ում` տաս-երկու :
-Մի ճամփով ենք գնալու,-
Ասաց մայր բադը  սիրով,-
Արտը ինձ է մնալու,
Լիճն էլ  քաղցր իր ջրով:


ԱՏԱՄՀԱՏԻԿ

Հատիկ հատիկ,ատամհատիկ,
Մրգեր ,կոնֆետ, գիրք ու գրիչ,
Այսքան  գունեղ,այնքան զատիկ,
Մկրատ, ասեղ,մատիտ- սրիչ:
Այս բոլորը քոնն են փոքրիկ,
Դե,վերցրու որը կուզես,
Քո մի հատիկ  ատամով ձիգ`
Կծել, ջարդել-չանես-չուզես:
Բերանդ փուչ բան  չտանես,
Ինչ ասես կա  ձեռքիդ մոտիկ,
-Նոր ատամներ պիտի հանես,-
Շնորհավոր Ատամհատիկ: