воскресенье, 8 июля 2012 г.

ՉՏԶԶԱՔ


Ցուլը դարձավ տիրակալ
Կանաչ բացատի,
Փարթամ խոտ, լճակ էլ կար`
Կեր,խմի- ապրի:
Մոտ չէր թողնում ոչ մեկին
Թե բացատ մտնեն,
Առնում էր սուր պոզերին
Գցում դես ու դեն:
Նապաստակ,այծ ու եղնիկ
Նայում են հեռվից,
Նա` մեծ, ու իրենք`փոքրիկ,
Նեղանան  ումից:
Ճանճն այդ մասին իմացավ`
-Չտզզաք,-ասաց,
Ճեղքեց օդն –առաջ անցավ
Աննկատ,կամաց:
Նստեց  ցուլի ճակատին`
Թե աչքը մտներ,
Ցուլի պոզերն ահագին
Դեռ պիտի պտտեր:
Բզզում տեղին-անտեղին
Ականջին ցուլի,-
-Որ դարձել է իր գերին`
Ու էլ ելք չունի:
Ցուլն հարվածեց պոզերով,
Կճղակով փորեց,
Ինչ արեց ուժի զոռով
Ճանճը չզոհվեց:
Թռավ նրա գլխից վեր,
Մեջքը տրորեց,
Ցուլը շատ էր վրդովել,
Ու ելք որոնեց:
Տրտինգ արեց-փախս տվեց
Ցուլը  բացատից,
Ճանճը նրան բաց թողեց `
Կշտացած  խաղից:






Комментариев нет:

Отправить комментарий