ՄԻ ՃԱՄՓՈՎ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ
Բադիկները ինն են,
Փչակի մեջ
են ծառի,
Գետնից այնքան
բարձր են`
Ոնց որ ծայրին
աշխարհի:
Ձվից նոր են դուրս եկել,
Նրանք քաղցած
են այնպես,
Սոված օր են գլորել,
Հրմշտում
են իրար խեղճ:
-Իջեք ներքև,իմ ճուտեր,-
Կռնչում էր մայր բադը,-
Ձեզ պիտի տամ ես նվեր`
Կանաչ արտն ու լճակը:
Բադիկները լսեցին,
Խոստումները մայր բադի,
Փչակից ցած
նետվեցին`
Կանաչ գորգի
մեջ խոտի:
-Ումն է կանաչը
արտի,
-Ումն է ջուրը լճակի,-
Հրմշտեցին իրարու,-
Թող մայր բադը մտածի,
Ում տա` մեկ, ում` տաս-երկու :
-Մի ճամփով ենք գնալու,-
Ճչաց մայր բադը սիրով,-
Արտը ինձ է մնալու,
Լիճն էլ` քաղցր իր ջրով: