четверг, 28 февраля 2013 г.

ՄԱՐՏԻ ՈՒԹ

Վաղը տոնն է  մայրիկների,
Իմ մայրիկը գիտի,
Գույնն ու բույրը  ծաղիկների
Ինձ հետ  պիտի ընտրի:
Իմ նկարած ծաղիկները
Խզբզոց են  թղթին,
Պիտի  գտնենք  անունները
Պիտի փնջենք կարգին:
Վարդ ու կակաչ  կարմիր ներկեմ ,
Մանուշակը`կապույտ ,
Դեղին Շուշան ,Նարցիս գտնեմ,
Ու մեխակներ`պուտ-պուտ:
Փնջում էլ տեղ չէր մնացել
Անմոռուկի համար,
Ծաղկավոր  էր  թուղթը  դարձել,
Տոնն հանկարծ չուշանար:










среда, 20 февраля 2013 г.


Անին ունի փոքրիկ շուն`
Մեծի անունով,
Չալպուտուրիկ, մոխրագույն
Աչքերի փայլով:
Ռեմբո,-կանչում է Անին,-
Արի ինձ գտիր,
Պտտում դռան բանալին
Թե ներս մի  մտիր:
Թե դռնից  գնա հեռու
Դրսերում փնտրիր,
Երբ ես գամ քեզ գտնելու`
Իմ գիրկը նետվիր:





суббота, 2 февраля 2013 г.

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՄ

Առաջին անգամ այսօր  դպրոցական եմ,

Գրիչ, տետր ու գիրք, պայուսակ ունեմ,

Անծանոթ է  դպրոցիս  ճամփան ու բակը,

Պինդ եմ սեղմում  մայրիկիս ինձ պարզած ափը:

Տոնական է օրն այսօր դպրոցիս նման,

Մեծերի հետ ձեռք - ձեռքի շատ մանուկներ կան,

Ընդառաջ է մեզ գալիս ուսուցիչը մեր,

Ճանաչում է բոլորիս` անունս  գիտեր:

Խոստանում եմ մայրիկիս ուսուցչիս լսել,

Դպրոցում իմ անցածը  նրա հետ կիսել,

Սեպտեմբերի մեկը իմ դպրոցի օրն է,

Գիտելիքի, կրթության մեր Ամանորն է….