понедельник, 5 декабря 2016 г.

Կանաչ գլխարկ ունեմ,Կանաչիկ եմ հիմա,
Հայրիկս է նվիրել իմ ծնունդին,
Բայց   կարմիր գլխարկս Նունիկին էլ չեմ տա,
Ինչքան էլ որ լինի հեքիաթի պես նա հին:
Անտառում չի ապրում վաղուց իմ տատիկը,
Միասին ենք տանը կարկանդակը եփում,
Կարմիր Գլխարկի պես առնում է ինձ գիրկը,
Եվ հեքիաթի գաթան միասին ենք ուտում:
Բայց անտառի ճամփան մտքիս մեջ եմ պահում,
Եվ տնակն անտառի ճամփի  ծայրին,
Գել ու գազան շատ կան`չեմ մոռանում,
Եվ տնակում կորած  իմ տիկնիկին:
Փայտից է տիկնիկս`  թաշկինակիս շորով ,
Թև եմ արել մարմնին ճյուղեր  ծառի ,
Գլխին  կոճակ կարել  թել-ասեղով,
Ու թողել  տնակում մութ անտառի:
Նա մեն մենակ տատիս հին տնակում,
Ապրում է հեքիաթի  նախկին սիրով,
Շփոթվում եմ, երբ մեր դուռն են թակում,
Նա հյուր կգա ուրիշ հեքիաթի հետ մի օր:
Ու կլինի հագիս այդժամ գլխարկ կանաչ,
Կամ կունենամ  գլխարկ Գուլիվերի,
Թե տիկնիկիս համար դառնամ ես անճանաչ,
Կարմիր գլխարկը  հին կհագնեմ ես էլի:

****   ******
Թռչկոտում են ձյուներում
Ծիտիկները սովահար,
Կորած կորեկ  որոնում
Փշրանքի չափ կյանքի ճար:
Երեք-չորս` ոտաբոբիկ
Ձյան երեսն են տրորում,
Կորեկին  մնում մոտիկ,
Ու քաղցին չեն սովորում:
Սոված թևին են տալիս,
Նստում ծառի ճյուղերին,
Իմ ձեռքի հացին  գալիս,
Կորեկը թողած  հողին: