вторник, 29 января 2013 г.


Փետրաթափ թռչուն է երկինքը,
Օդի մեջ կան պարող  փետուրներ,
Աշխարհը լայն բացած իր գիրկը
Փորձում է մեկ առ մեկ հավաքել:
Կեսօրվա պեպենոտ երեսին
Փետուրները հպվում են անթև,
Ձյունառատ այս ճերմակ ծեսին
Փաթիլվում է երկինքը թեթև:
Իջնում է քողի պես լուսաթել
Հարսնացած այսօրվա ուսերին,
Փետուրե  նոր զգեստ  է հագել
Աշխարհը` ձմեռվա ձյուներին:
 
  


вторник, 15 января 2013 г.