четверг, 21 июня 2012 г.

ԱՐՋ ՈՒ ԳԱՅԼԻՑ  ԿԽՈՍԵՆ
Մեկ,երկու,տաս-քսան,
Հեքիաթն հիմա կսկսվի,
Կարճ ու երկար է ճամփան՝
Ձայնը հեռվից կլսվի:
Կարմիր գլխարկ ու տատիկ,
Անցանկալի սոված գայլ,
Անտառում կորած Նունիկ,
Հեքիաթի երկինք շռայլ:
Կարմիր գլխարկը ճամփից
Հետ է դառնում դեպի տուն,
Նունիկի հետ դուռ-դրկից՝
Նոր են իրար հանդիպում:
Բացում են կոճղի վրա
Գաթայով լի մի սեղան,
Գալիս են կոճղին վրա
Թե արջ,թե գել ու գազան:
Տուն են հասնու մի շնչում
Աղջիկները հեքիաթի,
Տատիկն իզուր է  պնդում՝
Գնա,անտառում ապրի:
Այնտեղ գայլն է սպասում
Տատիկին՝ շունչը պահած,
Արջի մռունչն է լսվում,-
Գաթայի հոտը առած:
Չէ,հեքիաթին կսպասեն
Տանը՝քնելուց առաջ,
Արջ ու գայլից կխոսեն
Տատիկն ու թոռները քաջ: