понедельник, 20 октября 2014 г.


ՄԻ ՃԱՄՓՈՎ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ
Բադիկները  ինն  են,
Փչակի մեջ են ծառի,
Գետնից այնքան բարձր են`
Ոնց որ ծայրին աշխարհի:
Ձվից նոր են դուրս եկել,
Նրանք քաղցած են այնպես,
Սոված  օր են  գլորել,
Հրմշտում են իրար խեղճ:
-Իջեք ներքև,իմ ճուտեր,-
Կռնչում էր մայր բադը,-
Ձեզ պիտի տամ ես նվեր`
Կանաչ արտն ու լճակը:
Բադիկները լսեցին,
Խոստումները մայր բադի,
Փչակից  ցած նետվեցին`
Կանաչ գորգի մեջ  խոտի:
-Ումն  է կանաչը արտի,
-Ումն է ջուրը լճակի,-
Հրմշտեցին իրարու,-
Թող մայր բադը մտածի,
Ում տա` մեկ, ում` տաս-երկու :
-Մի ճամփով ենք գնալու,-
Ճչաց  մայր բադը  սիրով,-
Արտը ինձ է մնալու,
Լիճն էլ`  քաղցր իր ջրով:

воскресенье, 19 октября 2014 г.


 Մի օր կատուն մլավան
Վագր եմ,-ասաց,-
Ուժեղ եմ վագրի նման,
Անհոգ մեծացած:
Բայց երբ մուկը
Ծիծաղեց նրա երեսին,
Բռնեց նա կատվի սուտը
Հենց խոսքի կեսին:
Գցեց կատվին ետևից,
Մտավ մի կույր ծակ,
Կատուն կատու էր նորից,
Կես լուրջ,կես` կատակ:





ԾԻԱԾԱՆՎԵՄ ՄԻ ԿԱՐԳԻՆ
Անձրև մաղեց` թրջվեց օրը,
Ու չիմացավ թե ինչ անի,
Ախր նոր էր հագի շորը
 Թրջված ինչպես տոն անի:
Գարնան տոն էր ծաղկափթիթ,
Արթնացել էր ողջ աշխարհը,
Էսպես թրջված դեմքին ինչ խինդ
Ինչ միտք ուներ   ժպտալը:
Երկինքը   շատ դեռ կանձրևեր,
Թե արև ու լույս չծագեր
Տոնը ինչ տոն առանց նվեր`
Տեսնես  ում էր սիրտը բացել:
Շողարձակեց արևը տաք
Չափեց   երկինքն ու երկիր`
Առավ գույններն ամեաթանկ
Կամարելով սեր ու խինդ:
Օրը բացվեց ծիածանով,
Ծաղկագոտի կար հագին,
Գնամ, հասնեմ, անցնեմ տակով,
Ծիածանվեմ մի կարգին: