четверг, 23 августа 2012 г.

 ԵՍ ՀԱՎԻԿՆ ԵՄ
Ես հավիկն եմ, միամիտն  եմ,
Կուզեմ ածել ոսկե ձու,
Ձուն կտցում եմ`ոսկին գտնեմ,
Որ դառնա մեկս`երկու:
Պինդ ու սուր է իմ կտուցը,
Փշրվում է ձուն իսկույն,
Աչքիս ոսկի է դեղնուցը`
Ես  ուտում եմ այն թաքուն:
Բայց ինչքան էլ ուտեմ թաքուն,
Տատից թաքուն- չի լինի,
Ոսկե ձվի  չի հավատում,
Դաղեց  կտուցս  էլի:

Комментариев нет:

Отправить комментарий