суббота, 11 августа 2012 г.

ՀԱՆՈՒՆ ՈՂՋ ՑԵՂԻ


Ծեր առյուծը տապալվեց,
Մեկնվեց գետնին,
Մռնչոցը երկարեց
Հասավ ցեղին հին:
Հրաժեշտը տխուր էր-
Լքեցին -անցան,
Ինչ կորյուններ նա ուներ-
Նրան մոռացան:
Բորենիներն իմացան`
Եկան խմբերով,
Լեշի վրա բարձրացան,
Առյուծից խռով:
Գլուխները դրեցին
Առյուծի բաշին,
Նրա մորթին քսեցին
Շնահոտ կաշին:
Թավալվեցին-վեր կացան
Առյուծահոտով,
Իրար աչքի բարձրացան,
 Ոհմակի դեմքով:
Իրեն առյուծ էր զգում
Ամեն բորենի,
Առյուծի լեշն էր  լափում
Հանուն ողջ ցեղի:





Комментариев нет:

Отправить комментарий