четверг, 23 августа 2012 г.


ՖՍՅՈ
Ես կատու եմ մլավան,
Երբ քաղցած եմ ես մնում,
Թե որ կաթ տան կամ էլ` թան,
Խելոք փիսո եմ լինում:
Թե  բակում են ինձ թողնում,
Մլավում եմ ես նորից,
Դռնից հեռու չեմ գնում`
Չմոռանան դրսում ինձ:
Չմլավեմ-ինչ անեմ,
Մեկ կատու եմ,մեկ-փիսո,
Ուրիշ ինչպես ինձ պահեմ,
Այսպիսին եմ ես-Ֆսյո:

ՆՈՒՅՆ ԲԿԼԻԿՆ ԵՄ
Ես ձկնիկն եմ,նույն բկլիկն եմ,
Ինձ խաբում է նույն որդը,
Որդը պիտի այնպես ուտեմ,
Որ չտեսնի  ձկնորսը:

Комментариев нет:

Отправить комментарий