суббота, 31 марта 2012 г.

Գիրքը


ԳԻՐՔԸ
Մտքի նախշ ու զարդ,
Խոսուն լռություն,
Հույսի պես անպարտ,
Հոգու ցնծություն:
Զրնգոց լույսի,
Հրաշք սպասված,
Ասելիք խոսքի,
Օրվա պես բացված:
Դարերի դպրոց,
Հավատամք ոգու,
Չմոխրացող բոց,
Խոսք և իմ որդուն:
Բանականության
Վկա է գիրքը,
Ձեռագիր ունի

Գրողի  միտքը:

Комментариев нет:

Отправить комментарий