понедельник, 12 марта 2012 г.

Լավից-Լավը


Երկու մոխրագույն արջ ,երկու վայրենի պատրաստ էին գետափին գազանաբար հոշոտել միմյանց:
-Սա իմ  տեղն է,ես եմ այս որսատեղը գտել,-մռռում էր Գոշան:
-Սա իմ տեղն է, հեռացիր,-սպառնագին մռռում էր Գեշան,որ  Գոշայից խոշոր և ուժեղ էր:
Գոշան լավ գիտեր,որ ուժեղին պիտք է զիճել:Նա գիտեր,որ կպարտվի,եթե անհավասար  կռվի մեջ մտնի:Գեշան գզի-գզի կաներ իրեն ու գետափից կշպրտեր հեռու,դրա համար Գոշան ինքնակամ հեռացավ ուրիշ տեղ ձուկ որսալու  համար:
-Ինձանից լավ ձկնորս չկա,ես եմ աշխարհի ամենալավ ձկնորսը,-ինքն իրեն փնթփնթաց Գեշան և հարմար կանգնեց գետի մեջտեղում:
Ձկների ինչպիսի առատություն, ինչպիսի խրախճանք,նույնիսկ հեռվից էր երևում նրանց պտույտը օդում:Ձկները դուրս էին թռչում ջրից,ասես թռչուններ լինեին գետի երեսին:Հետո սլացքով նորից ջուրն էին նետվում:Բայց Գեշան դեռ չէր հաջողացրել բռնել և ոչ մի  ձկան:
Այս ամբողջ ժամանակ կար մեկը,որ սուս ու փուս հետևում էր Գեշային ու Գոշային,մնալով անտեսանելի:Դա Փափկապոչիկ աղվեսն էր:Ախր նա էլ ձուկ ուտել շատ էր սիրում և գետափ էր եկել ձկան որսի:Բայց արջերին տեսնելով մնացել էր աչքից հեռու տեղում :Հիմա,երբ Գեշան գետի մեջտեղում էր,Գոշան էլ չէր երևում, Փափկապոչիկ աղվեսը համարձակվեց չափել գետը:Միանգամից հասկացավ որտեղ դիրքավորվել,որ չթրջվի և որ կարողանա թռչող ձուկ բռնել:Նոր էր կանգնել գետափի մի մեծ քարի վրա,որ արդեն օդից ձուկ բռնեց:Ինչքան էլ ձուկը թպրտար,աղվեսի բերանից չէր կարող  ազատվել:Ինչպես սուս ու փուս եկել էր գետափ Փափկապոչիկ աղվեսը,այդպես սուս ու փուս էլ հեռացավ իր հետ տանելով իր որսը:Գեշան,որ դեռ ոչ մի ձուկ չէր բռնել,  շարունակում էր քթի տակ իր համար փնթփնթալ.
-Ես աշխարհի ամենալավ ձկնորսն եմ,ինձանից լավ ոչ մեկը չի կարող  ձուկ բռնել...

Комментариев нет:

Отправить комментарий