воскресенье, 25 марта 2012 г.

Գարուն է

Գարուն է,-ճչաց սերմը
Արթնացած ձմռան քնից,
Հարմար չէր քնած տեղը,
Ճչում էր,-բաց թողեք  ինձ:
Տաքացել էր հողի տակ՝
Արբած  գարնան համբույրից,
Արև-երկինք կապուտակ
Պահանջում էր մայր հողից:
Փխրուն էր սիրտը հողի,-
Քանի սերմի տվեց կյանք,
Քանի աչք պիտի շոյի,
Գույնով կանաչ-կապուտակ:
Սրտաբաց էր ափեափ
Հողը սիրով գարունքի,
Ասաց,-ծլիր սերմ իմ թանկ,
Մեռնեմ հողին  քո ոտքի:

Комментариев нет:

Отправить комментарий