воскресенье, 23 сентября 2012 г.

ՔԱՄԻ Է ՊԵՏՔ ԻՆՁ ՈՒ ՔԵԶ






 ՔԱՄԻ Է ՊԵՏՔ ԻՆՁ ՈՒ ՔԵԶ
Աչքը ծովի ջրերին
Քիթն ավազ ու տիղմի տակ,
Անրջում էր մի նավակ,
Կարոտում հին օրերին:
Ծովը նրան էր գալիս,
Թրջում ջարդված կողերը,
Ինքը չէր էլ իր տերը,
Աղի արցունք էր լալիս:
Երկար ով կդիմանար
Տառապանքին նավակի`
Անպետք իր էր էլ փայտի`
Ուրախություն ով կտար:
-Մի կարծիր ինձ անհոգի
Ու ափից ափ անիրավ,
Ծովն էլ տենչ ունի ծարավ,
Կուզեմ մեկն ինձ ամոքի-,
-Ասաց ծովը դառնացած,
Ալիք հանեց նա ոտքի,
Վազեց առաջ գրկաբաց,
Փորձ արեց թե որ օգնի:
-Կլինես դու լողորդ նավ,
Ասաց,-երբ ուժս պատի,
Ասաց,-դու մի վհատվի,
Ծով եմ,կանեմ մի հնար:
Կլողաս իմ ջրերում,
Ալիքներիս կօրորվես,
Քամի է պետք ինձ ու քեզ,
Հեռու է, չի երևում:
-Նավակը խիստ վախեցավ.
-Քամին չէր,որ իր ղեկից
Բռնած ճչած`գտածս ինձ,-
Շպրտեց ափ`հեռացավ:






Комментариев нет:

Отправить комментарий