понедельник, 17 сентября 2012 г.

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


ԱՐԵՎ
Երկնքում կրակ ու հուր`
Երկրում է կյանքը եռում,
Աչք են ծակում շողերը բյուր`
Նրան հեռվից են սիրում:
*****
ԸՆՁՈՒՂՏ
Կաթնասունին այս շքեղ
Երկար վիզ ունի,
Երկար ոտքերը ուժեղ`
Նման սյունների:
Երկար ու սև իր լեզվով
Ծառերն արածում,
Մորթը` վագրի խալերով,
Ձագն աչք է բացում:

ԿԵՆԳՈՒՐՈՒ
Կաթնասուն այս կենդանին
Ուտում է խոտ ու միջատ,
Երբ մոտիկ է թշնամին`
Պոչին հենված անում ցատկ:
Տեղից տեղ է նա գնում
Թեթև ցատկերով,
Գրպանի մեջ են քնում
Ձագերն անխռով:


Комментариев нет:

Отправить комментарий