пятница, 14 сентября 2012 г.

ԱՂՎԵՍ


Ինձ խորամանկ են ասում,
Զգույշ եմ լինում,
Հավը թառից եմ որսում,
Ուտում` իմ բնում:
Պոչս ինձ շատ է սազում,
Փափկամազիկ եմ,
Իմ ետևից է վազում,
Որ աչքի չընկնեմ:

ԹՈՒԹԱԿ
Ինչ ասում եմ-կրկնում է,
Ինչ լեզվանի թռչուն է,
Աչքերի դեմ երբ մթնում է,
Նա մոռացկոտ  ու լուռ  է:

Комментариев нет:

Отправить комментарий