пятница, 21 сентября 2012 г.

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


ՋՈՒՐ
Քչքչալով է հոսում,
Համ չունի ու հոտ,
Ծարավից է միշտ խոսում`
Պարզ ու սրտամոտ:

ՔԱՄԻ

Նստած տեղից երբ ելավ,
Ամպ հանեց փոշու,
Փչելով թե աչք մտավ`
Չգտավ լեզու:
 
ՄՈՒԿ
Հատիկ-հատիկ կտանի
Մի պարկ ցորենն ամբարից,
Կատվի ահը կա քանի`
Նա  դուրս չի գա մառանից:


Комментариев нет:

Отправить комментарий