понедельник, 24 октября 2011 г.

ԱՅԼԵՎՍ-ԽԱՇԽԱՇ

Եղավ այնպես, որ նույն այգում` հարևանաբար,կողք-կողքի  ապրեցին  ցորենի հասկն ու կակաչը:
-Կակաչը գիտեր իր վառ գույնի  և իր գերող ուժի մասին:Նա հմայում էր իր տեսքով ու  գրավում:Իսկ ցորենի հասկի կողմը չէր  էլ ուզում նայել:
-Սա ինչ է ցցվել իմ կողքին,-նեղվում էր կակաչը և  մտքովը չէր էլ անցնում բարևել ցորենի հասկին:
-Նա արժանի չէ իմ բարևին,-մտածում էր կակաչը գոռոզաբար:
Ցորենի հասկը խոնարհաբար բարևում էր,իսկ նա ձևացնում էր,որ չի նկատում:
Մի օր հասկն ասաց,որ ինքը լցված հատիկներ ունի,որ սպասված ու ցանկալի է:Կակաչը,որ  կարծում էր,թե նա անպետքի մեկն է`զգաստացավ:
-Մի թե իրենից ավելի է կարևորում մարդն այս փշոտին,չէ որ ես ծաղիկ եմ,-չարացավ կակաչը ու այտերն այրվեցին:Մի թե այս բույսն ավելին կարող է լինել, քան իր ծաղիկն ու սերմնատուփը,-և նա քիչ մնաց պայթեր նախանձից:
Հիմա առավել ևս չէր ուզում նկատել հասկի գոյությունը,ինչ մնաց թե բարևեր:
-Ես կթմրեցնեմ մարդու միտքն ու մարմինը,կլինեմ քնաբեր նրա ցերեկներում և գիշերներում: Նրան մտքի մեջ միայն ես կլինեմ, նա կմնա ինձանով գերված,-որոշեց կակաչը: 
Եվ այլևս նա դարձավ Խաշխաշ

Комментариев нет:

Отправить комментарий