воскресенье, 2 октября 2011 г.

ԱՄՊԵՐԸ ԳԱՐՆԱՆ

Մոխրի  մեջ են խաղացել

Կարծես ամպերը գարնան,

Երկնքին անճանաչ են`

Մոխրոտ են քիթ ու բերան:

Ընկել են`վեր բարձրացել,

Մեկը մյուսից նեղացած,

Կռիվ-կռիվ խաղացել

Երեխու պես մանկացած:

Բակում անձրև է մաղում,

Գոռգոռում են ամպերը,

Ջրոցի էլ են խաղում,

Բռնող չկա ձեռքները:


Комментариев нет:

Отправить комментарий