суббота, 8 октября 2011 г.

ՄԻԱՅՆ ՄԵԿ ԽՆՁՈՐ ԷՐ ՈՒԶՈՒՄ ՓՈՐՁԵԼ

Բակի խնձորենու ճյուղերին` տերևների արանքում, երևում էին կանաչին տվող խակ պտուղները:Կարենն ու Վարդանը`  օրը տասն անգամ, վեր ու վար անող հայացքով չափում էին խնձորները:
-Արդեն կարելի է ուտել,-ամեն օր ասում էր Կարենը:
-Չէ,դեռ շատ խակ է,մայրիկը կբարկանա,-հուշում էր նրան եղբայրը:
-Մայրիկը չի իմանա,ես պիտի փորձեմ  համը,-մի օր վճռական ասաց Կարենը և պոկելով խակ պտուղը դեմքը ծամածռելով սկսեց ծամել:
-Մայրիկին պիտի ասեմ:Երբ գործից տուն գա,պիտի ասեմ,-չարացավ նրա վրա եղբայրը:
-Դե փորձիր ասել ,կտեսնես ինչ ծեծ կտամ քեզ,-Վարդանին սպառնաց Կարենը:
--Այդ դեպքում ինձ էլ տուր խնձորներից,ես էլ եմ ուտել ուզում,-ոգևորված պահանջեց Վարդանը:
-Լավ,բայց շատ չուտես,խակ է,-ուրախ հոգատարությամբ հուշեց Կարենը:
Նրանք մեկը մյուսին նայելով ուտելու մրցակցության մեջ մտան:
Երեկոյան Կարենի ու Վարդանի ջերմությունը բարձրացավ:Ուժեղ փորացավ ունեին:Մայրիկը խառնվել էր իրար:Բժիշկը չուշացավ:
-Խակ պտուղ կամ կոշտ ուտելիք` ինչ  են կերել,-մայրիկին հարցրեց բժիշկը:
-Չէ,ինչ եք ասում բժիշկ ,ես նրանց զգուշացրել եմ,որ չի կարելի խակ խնձոր ուտել:Նրանք ականջով  երեխաներ են:
Կարենն ու Վարդանը ձայն չհանեցին:
-Այսպիսի վիճակում էլի հիվանդ երեխա կար,մի ժամ առաջ նրա մոտ էի:Նա խակ ու անլվա պտուղներ էր կերել:Իմ նշանակած դեղերը օգնեցին  նրան,-երեխաներին նայելով նշանակալից ասաց բժիշկը:
Երեխաները` կուչ եկած ցավից, աղերսալից նայեցին բժշկին:
Բժիշկը ցուցումներ տվեց մայրիկին ու դեղ նշանակեց երեխաների համար:
Երբ Կարենն ու Վարդանը արդեն լավ էին զգում,նրանք փորձում էին արդարանալ մայրիկի մոտ:
Վարդանն ասում էր առաջինը Կարենն է կերել ու իրեն էլ է տվել:Կարենն ասում էր,որ Վարդանն է մեղավոր,որ ինքը միայն մեկ խնձոր էր ուզում փորձել….







Комментариев нет:

Отправить комментарий