четверг, 11 октября 2012 г.

ԻՐ ՀԱՄԱՐ ԱՊՐՈՒՄ ԷՐ ԳՈՄԵՇԸ


Իր համար ապրում էր գոմեշը,
Խոտերում արածում իր համար,
Բռնում էր ձորակի փեշը,
Որ տապից մի քիչ հովանար:
Գտնում էր իր համար ջրափոս,
Թրջում էր կոկորդն ու մարմինը,
Վայելում էր կյանքը անխոս,
Պետքը չէր վայելքի գինը:
Գոմեշը սիրում էր երազել,
Ջրի մեջ պառկում էր երկար,
Աչքը փակ թռչել ու վազել
Ամենուր կանաչ ու ջուր կար:
Թիկունքից մեկն իրեն կծեց,
Վեր թռավ գոմեշը զայրացած,
Գոռ ձայնը գլուխը գցեց,
Վատություն ում ուներ  արած:
Վարան էր, ՝ետ քաշվեց մի կողմ,
Ատամին համն առած իր արյան,
Պատրաստ էր հարվածել անողորմ,
Փոշու պես ոտի տակ տալ նրան:
Բայց իզուր սուր արեց պոզերը՝
Ցանկացավ առճակատ  կռվել,
Վարանը չմնաց իր  տեղը,
Ետ ցատկեց՝ հաղթողին վայել:
Նա պիտի հանգիստ սպասեր
Աչքը բաց գոմեշի ժամերին,
Համբերությունը կյանք է,-ասեր,
Ու լիներ իր զոհի գերին:
Վարանի կծոցից թունավոր
Գոմեշը ծանրացավ ու փռվեց,
Վարան էր  աչքի դեմ-շուրջ բոլոր,
Սուր պոզերն էլ իրեն չփրկեց:

Комментариев нет:

Отправить комментарий